Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սկանդինավյան դիետան լավագո՞ւյնն է աշխարհում. med.news.am

Սկանդինավյան դիետան լավագո՞ւյնն է աշխարհում. med.news.am

Տասնամյակներ շարունակ սրտաբաններն ու դիետոլոգներն այն համոզմունքն ունեին, որ միջերկրածովային դիետան աշխարհում լավագույնը կոչվելու բոլոր տվյալներն ու առավելություններն ունի:

 

Բոլորը պնդում էին, թե հենց այդ սննդակարգն է կյանքի ամենաերկար տեւողությունն ապահովում եւ մարդուն տարատեսակ հիվանդություններից պաշտպանում: Ուստի ձիթապտղի յուղով, բանջարեղենով, մրգերով ու ծովամթերքով հարուստ սննդային ռեժիմը ամենաօրինակելին էր դիտարկվում:

Սակայն դանիացի գիտնականներին հաջողվել է թե քաշի կարգավորման, եւ թե սրտանոթային հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի տեսանկյունից լավագույն եւ անհամեմատ ավելի արդյունավետ սննդակարգ գտնել: Նրանց բացահայտմամբ, սկանդինավյան խոհանոցը, որ գլխավորապես վայրի հատապտուղներ, ձկնատեսակներ եւ տարատեսակ կանաչեղեն է ներառում, կարող է մարդու օրգանիզմի վրա ամենաբարենպաստ ազդեցությունը թողնել: Սկանդինավյան սննդակարգը, մասնավորապես, մրգերով, բանջարեղենով (հատկապես՝ հատապտուղներով, կաղամբով, արմատապտուղներով եւ լոբազգիներով), կարտոֆիլով, պանրով, յուղազերծ կաթով, թարմ կանաչեղենով, սնկերով, ընդեղենով, ընտանի եւ վայրի թռչունների մսով, ձկնատեսակներով եւ ծովային ջրիմուռներով է հարուստ:

Ընդ որում, սկանդինավցիները նվազագույն քանակով կարմիր միս են օգտագործում, ինչը սննդակարգի մեջ ճարպերի ցածր բաղադրության գլխավոր գործոնն է համարվում:

Դանիացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը մասնակցել է ճարպակալումից տառապող 181 տղամարդ եւ կին: Նրանց հաջողվել է, սկանդինավյան դիետայի օգնությամբ երեք անգամ շատ քաշ կորցնել: Ինչը սակայն չի արձանագրվել ավանդական սննդակարգերով առաջանորդվողների շրջանակներում: Բացի այդ, կամավորների մոտ զարկերակային արյան ճնշման զգալի կարգավորում է նկատվել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. naturopathy-jp.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ